ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՈԱԱԿ-ն աջակցում է բուհում որակի ապահովման համակարգի կայացմանը

ՈԱԱԿ-ն աջակցում է բուհում որակի ապահովման համակարգի կայացմանը
11.04.2014 | 20:36

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) աշխատակիցներն աջակցում են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային որակի ներքին ապահովման համակարգի կայացման հարցում:

Բուհում ապրիլի 10-11-ին ընթանում է «Որակի ապահովման ներքին և արտաքին մեխանիզմները» թեմայով երկօրյա սեմինարը` նախատեսված բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Սեմինարին որպես բանախոսներ մասնակցում են նաև ՈԱԱԿ աշխատակիցները:
Երեկ կայացած սեմինարին որպես բանախոս է հանդես եկել ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Հարություն Մարզպանյանը, ով ներկայացրել է, թե ինչ է որակի ապահովման համակարգը, ինչու է կարևոր որակի ներքին ապահովման մշակույթի ձևավորումը բուհում, ինչ մեխանիզմներ պետք է ներդրվեն, որպեսզի կայանան որակի ներքին ապահովման համակարգի առանձին տարրերը: Այնուհետև Մարզպանյանը պատասխանել է բուհի աշխատակիցների՝ կրթության որակի ապահովման ներբուհական համակարգի կայացմանն առնչվող բազմաբնույթ հարցերի:
Այսօր Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում շարունակվող սեմինարին որակի ապահովման արտաքին համակարգն են ներկայացրել և հարցերին պատասխանել ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի պետ Անուշավան Մակարյանը և բաժնի մասնագետ Հարություն Մարզպանյանը:

Դիտվել է՝ 1816

Մեկնաբանություններ